Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Sky TG24. Այս պատերազմը երկար պատմություն ունի

Sky TG24. Այս պատերազմը երկար պատմություն ունի
12.04.2016 | 17:12

Իտալական Sky TG24 հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ մեկնելով առաջնագիծ։ Իտալացի լրագրողը, զինծառայողների ուղեկցությամբ, խորհրդային մեքենայով հասնում է առաջնագիծ։ Նա, ցույց տալով տարածքը, պատմում է, որ այդտեղ թեժ մարտեր են եղել ապրիլի 2-5-ին՝ «Այստեղ ադրբեջանական զորքերը փորձել են ճեղքել և թափանցել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը»։ Մեքենայում նրան ուղեկցող զինծառայողներից մեկը բացատրում է, որ ճանապարհը փորված է մոտակայքում գտնվող ադրբեջանցիների հրթիռներից և հրանոթներից պաշտպանվելու համար։
Լրագրողին դիմավորում են դիրքերում և նախազգուշացնում պահպանել անվտանգության կանոնները, քանի որ գտնվում են առաջնագծում, իսկ դիմացը կանգնած են ադրբեջանցի դիպուկահարները։ Զինվորականը ցույց է տալիս լրագրողին, թե որտեղ են կանգնած ադրբեջանցի դիպուկահարները:
Լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները գտնվում են 150 մետր հեռավորության վրա, և հարկավոր է խոսել ցածր, իսկ դիմացը տեսնելու համար նայել հատուկ դիտման անցքով, այն էլ՝ մի քանի վայրկյան, այլապես կարելի է գլխին գնդակ ստանալ։ Նա հետաքրքրվում է նաև, թե ինչի համար են ժանգոտած տարաները: «Այս խրամատներում տարվող պատերազմը երկար պատմություն ունի»,- ասում է լրագողը և հիշեցնում 1990-ականների պատերազմի մասին։ Զինվորականը լրագրողին պատմում է՝ ինչպես են ադրբեջանցիներն օրեր առաջ հարձակվել իրենց դիրքերի վրա և թե իրենք ինչպես են հետ մղել նրանց: «Մենք կրակում ենք միայն մեզ պաշտպանելու համար, երբեք չենք հարձակվում»,- ասում է նա։

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ